Կադաստրի կոմիտեն՝ անշարժ գույքի հարկման բազայի և «գույքահարկի կապի» մասին
13:28 - 14 հունիսի, 2019

Կադաստրի կոմիտեն՝ անշարժ գույքի հարկման բազայի և «գույքահարկի կապի» մասին

ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեն ամփոփ տեղեկանք է պատրաստել անշարժ գույքի հարկման բազայի թեմայով հետաքրքրվողների և հատկապես նրանց համար, ովքեր գրում են, թե «Հայաստանի կառավարությունում օրինագիծ է քննարկվում, որով գույքահարկը կբարձրանա»։ Այս մասին նշված է Կադաստրի կոմիտեի տարածած հաղորդագրությունում:

1. Նախ արձանագրենք, որ գործող կադաստրային արժեքները չեն արտացոլում ներկայիս անշարժ գուքի շուկայի իրական պատկերը և խիստ տարբերվում են ներկայիս շուկայական արժեքներից։

2. «Անշարժ գույքի հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագծով ընդամենը սահմանվում է անշարժ գույքի հարկման բազայի ձևավորման համար անհրաժեշտ՝շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը, որի վրա կիրառելով նոր սահմանվելիք դրույքաչափերը, կստանանք հարկի չափը։

3. Անշարժ գույքի հարկի նոր դրույքաչափերը, նոր չհարկվող շեմի չափը սահմանելու է ՀՀ կառավարությունը։ Դրանք դեռևս սահմանված չեն, հետևաբար, այս պահին խոսք չի կարող լինել անշարժ գույքի հարկի էականորեն կամ ոչ էականորեն բարձրացման մասին։Կատարվող խորքային վերլուծություններն արդյունքում դրանք կներկայացվեն հանրությանը։

4. Ենթադրվում է, որ սահմանվելիք հարկման մեխանիզմը կապահովի հարկային բեռի արդարացի և հավասարաչափ բաշխում՝ առանց անապահով կամ ցածրարժեք գույք ունեցող հարկ վճարողների հարկային բեռի ավելացման՝ փոխարենը ապահովելով համայնքների բյուջեների լրացուցիչ հարկային մուտքեր բարձրարժեք գույքի հարկումից։
5. Այս փոփոխությունների՝ ուժի մեջ մտնելու ժամկետ է սահմանված 2021 թվականի հունվարի 1-ը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել