Կազմվում է անվանացանկ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու համար․ ԵՄ |ermenihaber.am|
08:28 - 22 հունվարի, 2020

Կազմվում է անվանացանկ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու համար․ ԵՄ |ermenihaber.am|

ermenihaber.am: ԵՄ-ի արտաքին հարաբերությունների հարցերով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելն անդրադարձել է ԵՄ-ի կողմից Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու թեմային:

Նա հայտարարել է, որ ԵՄ-ն շարունակում է աշխատանքներ իրականացնել և ձևավորել այն անձանց ցանկը, որոնց նկատմամբ կիրառվելու են պատժամիջոցներ:

Պատճառը Թուրքիայի կողմից Արևելյան Միջերկրականի շրջանում նավթահորատման աշխատանքների իրականացումն է:

«Կիպրոսի արտգործնախարարը մեզ տեղեկացրել է նավթի հորատման աշխատանքների մասին: Սպասում ենք, որպեսզի այդ հարցով զբաղվող աշխատանքային խմբերն ավարտեն անվանացանկի պատրաստումը, որոնց դեմ կկիրառվեն անհրաժեշտ պատժամիջոցները: Ցանկի որոշ մարդկանց անունները մեզ արդեն հայտնի են»,- շեշտել է Բորելը:

Նա, սակայն չի նշել, թե երբ պատրաստ կլինի անվանացանկը:

Թուրքիայի պնդմամբ` Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետությունը նույնպես իրավունքներ ունի կղզու հարակից ջրերի բնական պաշարների նկատմամբ։

Այս «հիմնավորմամբ» Թուրքիան արդեն 2 հորատող նավ է ուղարկել Կիպրոս կղզու տարածքային ջրեր, որոնք այնտեղ նավթի ու գազի որոնողական աշխատանքներ են իրականացնում: Մինչդեռ Կիպրոսի Հանրապետությունը համոզված է, որ իրենք կղզում պաշտոնապես ճանաչված միակ պետությունն են, ուստի տարածաշրջանի օգտակար հանածոների նկատմամբ միայն իրենք իրավունքներ ունեն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել