Կալանավորված Գեւորգ Լոռեցյանն ազատվել է ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնից
12:49 - 26 դեկտեմբերի, 2019

Կալանավորված Գեւորգ Լոռեցյանն ազատվել է ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնից

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի գծով փոխնախարար Գեւորգ Լոռեցյանն ազատվել է պաշտոնից: Հայտարարության մեջ նշված է հետեւյալը.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գեւորգ Լոռեցյանին ազատել կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից»:

 

Լոռեցյանը կալանավորվել է մոտ դեկտեմբերի սկզբին: Մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ եւ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Այս ընթացքում նախարարությունում փոխարինում է ԿԳՄՍ մեկ այլ փոխնախարար Գրիշա Թամրազյանը: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում վերջինս նշել էր, որ չգիտի՝ որքան դա կտեւի ու արդյոք Լոռեցյանի՝ հեռանալու դեպքում ինքը կստանձնի պաշտոնը, թե ոչ: Երեկ՝ դեկտեմբերի 25-ին, լրագրողների հետ զրույում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն չէր նշել՝ Լոռեցյանին փոխարինող կա, թե ոչ: Ասել էր, որ պաշտոնն այս պահին թափուր է:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել