Կալանավորված նախկին փոխնախարար Գեւորգ Լոռեցյանի պաշտպանը միջնորդել է, որ Արայիկ Հարությունյանը հարցաքննվի |armtimes.com|
13:23 - 13 հունվարի, 2020

Կալանավորված նախկին փոխնախարար Գեւորգ Լոռեցյանի պաշտպանը միջնորդել է, որ Արայիկ Հարությունյանը հարցաքննվի |armtimes.com|

armtimes.com։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության նախկին փոխնախարար Գեւորգ Լոռեցյանի պաշտպանը միջնորդել է, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հարցաքննվի: Այս մասին տեղեկացրեց հենց պաշտպանը՝ Լեւոն Սահակյանը: Միջնորդությունը քննիչին ներկայացվել է տոներից առաջ: Պաշտպանը մեկնաբանեց՝ ինչու է այդ հարցաքննությունը կարեւոր:

«Ձերբակալումից մի քանի օր առաջ Լոռեցյանը դիմում էր ներկայացրել աշխատանքից ազատվելու վերաբերյալ: Մասնավորապես խնդրել էր նախարարին, որպեսզի վերջինս միջնորդի վարչապետին իրեն աշխատանքից ազատելու համար: Մեր այդ դիմումը կարծում ենք՝ գործի համար էական նշանակություն ունի. մասնավորապես, եթե մեղադրանք է առաջադրվել, որ այս կամ այն ընկերությանը նա իր աջակցությունն էր պատրաստվում ցուցաբերել իր պաշտոնական դիրքի հետ կապված, այս ամենն ապացուցում է այն, որ նա նման մտադրություն չի ունեցել, ավելին՝ նույնիսկ պատրաստվել է աշխատանքից դուրս գալ: Հիմա մենք չգիտենք՝ համապատասխան խուզարկությունների արդյունքում այդ դիմումը քննիչն առգրավել է, թե ոչ, ուստի մենք միջնորդել ենք, որպեսզի հարցաքննվի նախարարը, որպեսզի այս ամենի վերաբերյալ տա համապատասխան ցուցմունք»,- ասաց Սահակյանը՝ ավելացնելով, որ չգիտի, թե ինչու է Լոռեցյանը ցանկացել հեռանալ աշխատանքից:

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել