«ԿամԱԶ»-ների և 24 աղբատար մեքենաների գնման գործընթացում կոռուպցիոն ռիսկեր չեն հայտնաբերվել․ Հակոբ Կարապետյան
11:05 - 13 մայիսի, 2019

«ԿամԱԶ»-ների և 24 աղբատար մեքենաների գնման գործընթացում կոռուպցիոն ռիսկեր չեն հայտնաբերվել․ Հակոբ Կարապետյան

Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Facebook-ի իր էջում   գրել է․

«Երեւան դատախազությունից հայտնում են, որ Երեւան քաղաքի կարիքների համար ձնամաքրման եւ սանմաքրման աշխատանքների նպատակով 9 «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաների ձեռքբերման, ինչպես նաեւ 24 աղբատար մեքենաների գնման գործընթացի վերաբերյալ փաստաթղթերն ուսումնասիրվել են Երեւան քաղաքի դատախազությունում:

Ուսումնասիրությամբ նշված գործընթացներում ՀՀ քրեական օրենսդրությամբ չթույլատրված արարք կատարելու վերաբերյալ տվյալներ ձեռք չեն բերվել:

Սա՝ ի գիտություն հատկապես մեր այն գործընկերների, որոնք նշված գնումների գործընթացում ընթացակարգային խախտումների կամ կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ կասկածներ են հայտնում»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել