Կայացել է ԱԺ-քաղհասարակություն հերթական հանդիպումը
11:32 - 27 փետրվարի, 2020

Կայացել է ԱԺ-քաղհասարակություն հերթական հանդիպումը

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ազգային ժողով-քաղաքացիական հասարակություն հարթակի հերթական նիստի ընթացքում երեկ քննարկեցինք «Ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված և երեխայի խնամքի համար տրամադրվող աջակցության պետական ծրագրերը»:

Հանդիպմանը ներկա քաղհասարակության ներկայացուցիչները բարձրաձայնեցին ոլորտում առկա օրենսդրական բացերի մասին: Քննարկեցինք

  • երեխայի խնամքի ինստիտուտի բարելավման հարցերը,

  • դայակի ինստիտուտի կայացման կարևորությունը,

  • երեխայի խնամք-աշխատանք համատեղմանը վերաբերող մեխանիզմի ներդրման անհրաժեշտությունը,

  • գյուղաբնակ և քաղաքաբնակ կանանց տրամադրվող նպաստների տարբերակված մոտեցումները,

  • նպաստների տրամադրման հետ կապված կոռուպցիոն ռիսկերի մեղմման մեխանիզմները և այլն:

Հանդիպումը նախաձեռնվել էր «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի, ՀՀ Ազգային ժողովի, ՕքսԵՋեն հիմնադրամի, Ժողովրդավարության Վեսթմինսթր հիմնադրամի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի հետ համատեղ, Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության օժանդակությամբ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել