Կառավարությունը հաստատեց Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագիրը։

  • Հայաստանի Հանրապետության 6 մարզերում կարկուտի և հրդեհի, գարնանային ցրտահարության ռիսկերից կապահովագրվի ավելի քան 30 հազար հա հողատարածք,

  • Նախադրյալներ կստեղծվեն Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսության ապահովագրության ամբողջական ներդրման համար և տարիների ընթացքում կավելացվեն նոր պրոդուկտներ,

  • Կկայունանան ծրագրի մասնակից տնտեսավարողների եկամուտները։