Կառավարությունը 104 միլիոն կհատկացնի 5 կուսակցությունների և դաշինքների
11:23 - 13 փետրվարի, 2020

Կառավարությունը 104 միլիոն կհատկացնի 5 կուսակցությունների և դաշինքների

Կառավարությունը նախատեսում է հինգ կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների դրամական աջակցություն տրամադրել՝ ընդհանուր 103,7 միլիոն դրամի։ Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության փետրվարի 13-ի նիստի օրակարգում։

Գումարը տրամադրվելու է 2018-ի խորհրդարանական ընտրություններում երեք և ավելի տոկոս ձայն հավաքած առանձին կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների։

Գումարը բաշխվելու է հետևյալ կերպ․

Իմ քայլը դաշինք – 78 միլիոն դրամ

Բարգավաճ Հայաստան - 9,1 միլիոն դրամ

Լուսավոր Հայաստան – 7 միլիոն դրամ

ՀՀԿ – 5,2 միլիոն դրամ

ՀՅԴ – 4,3 միլիոն դրամ

Կառավարության որոշման նախագիծը ներկայացրել է ֆինանսների նախարարությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել