Կառավարությունը 105 մլն դրամ հատկացրեց Զբոսաշրջության կոմիտեին |aysor.am|
08:29 - 18 հուլիսի, 2019

Կառավարությունը 105 մլն դրամ հատկացրեց Զբոսաշրջության կոմիտեին |aysor.am|

aysor.am: Կառավարությունը Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեին հատկացրեց 105 մլն դրամ զբոսաշրջային ոլորտի առաջնային երկու հիմնախնդրի լուծման համար, որը նախատեսում է ենթակառուցվածքների զարգացում և ոլորտի մարքեթինգային քաղաքականության իրականացում:

Նախատեսվում է նախագծել տեսարժան վայրերի հարակից տարածքների բարեկարգման տիպային մոդել, համաձայն որի կառանձնացվեն համայնքային առևտրի գոտիները, կկառուցվեն միանման տաղավարներ համայնքի` վաճառք իրականացնող բնակիչների համար, կբարեկարգվի և կգծանշվի ավտոկայանատեղին, ինչպես նաև կսահմանվի մեքենաների մուտք ու ելքի կայանման ձևաչափ:

Հատկացումն իրականացվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից խնայողությունների միջոցով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել