Կառավարությունը 16 մլն դրամ հատկացրեց մարզերի երեխաներին ճամբարներ տեղափոխելու համար |hetq.am|
08:14 - 27 հունիսի, 2019

Կառավարությունը 16 մլն դրամ հատկացրեց մարզերի երեխաներին ճամբարներ տեղափոխելու համար |hetq.am|

hetq.am: Կրթական հաստատությունների աշակերտներին դասագրքերով և ուսումնական գրականությամբ ապահովման ծրագրից տնտեսվել է 157 միլիոն դրամ, որից 16 միլիոն դրամը կառավարությունը կուղղի դպրոցահասակ 7-13 տարեկան երեխաներին մարզերից ճամբարներ տեղափոխելու և վերադարձի տրանսպորտային ծախսերին:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հաղորդմամբ՝ այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել տարածքային կառավարման և զարգացման նախարարի մոտ մայիսի 13-ին կայացած խորհրդակցության ընթացքում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել