Կառավարությունը 20 հյուրանոց է վարձել կորոնավիրուսի պայմաններում մեկուսացածներին տեղավորելու համար․ Փաշինյան |shantnews.am|
21:54 - 06 ապրիլի, 2020

Կառավարությունը 20 հյուրանոց է վարձել կորոնավիրուսի պայմաններում մեկուսացածներին տեղավորելու համար․ Փաշինյան |shantnews.am|

shantnews.am: Կառավարության ընդունած հակաճգնաժամային ծրագրերից առաջինը, երրորդը և ութերորդը վերաբերում են նաև տուրիզմի ոլորտին։ Այս մասին այսօրվա ուղիղ միացման ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով օգտատերերից մեկի հարցին։

Նա նշեց, որ արտոնյալ վարկեր են տրամադրվում կազմակերպություններին, իսկ անհատ աշխատողներին էլ տրվելու են աշխատավարձի մոտավոր կեսի չափով գումարներ։

Ինչ վերաբերում է նույն ոլորտի հետ կապ ունեցող հյուրանոցներին, վարչապետը նշեց, որ կառավարությունը վարձել է հյուրանոցներ, որտեղ էլ պահում է կորոնավիրուսի պայմաններում մեկուսացվողներին։

Փաշինյանի խոսքերով՝ այդ հյուրանոցները այդ ծառայություններից ստանում են գումարներ, թեև ոչ այնքան, որքան կստանային զբոսաշրջիկներ ընդունելու դեպքում։ Վարչապետը նշեց, որ 20 հյուրանոց է վարձվել այս պահին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել