Կառավարությունն առաջարկում է գործող ՏՄՊՊՀ-ի կյանքը երկարացնել մինչև հունիսի 30-ը |aysor.am|
07:50 - 08 ապրիլի, 2019

Կառավարությունն առաջարկում է գործող ՏՄՊՊՀ-ի կյանքը երկարացնել մինչև հունիսի 30-ը |aysor.am|

aysor.am: Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի ներկայիս գործունեությունը խնդրահարույց է, և կառավարությունը խնդիրները վերացնելու համար ԱԺ արտահերթ նիստի օրակարգ է ընդգրկել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի ներկայացմամբ, նույն օրենքի եզրափակիչ ու անցումային դրույթներում կա մի ձևակերպում, որի համաձայն, Հանձնաժողովի առաջին կազմը ձևավորվում է հետևյալ կերպ՝ հանրապետության նորընտիր նախագահի կողմից պաշտոնը ստանձնելու օրվանից հետո մեկ տարվա ընթացքում ԱԺ-ն վարչապետի առաջարկությամբ նշանակում է հանձնաժողովի նախագահ և վեց անդամներին։

«Հանրապետության նախագահը իր պաշտոնը ստանձնել է 2018-ի ապրիլի 9-ին, հետևաբար այդ ժամկետը վրա է հասնում 2019-ի ապրիլի 9-ին ու այս դրույթը չի իրականացվել։ Հաշվի առնելով, որ ձևավորվել է Ազգային ժողով ու կառավարություն, գործադիր իշխանությունը հնարավորություն չի ունեցել ներկայացնել սրանք։ Գործադիր իշխանությունը այս իրավակարգավորման մեջ տեսել է խնդիրներ ու կան տարակարծություններ», - հայտարարեց Զեյնալյանը՝ նշելով, որ իրենք ժամանակ են խնդրում, ինչի ընթացքում կարող են քննարկել առաջացած խնդիրները։

Առաջարկվող փոփոխությամբ, կառավարությունն առաջարկում է ժամկետը երկարացնել մինչև այս տարվա հունիսի 30-ը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել