Կառավարությունն առաջարկում է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացած անձանց չդիահերձել |tert.am|
11:47 - 30 մարտի, 2020

Կառավարությունն առաջարկում է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացած անձանց չդիահերձել |tert.am|

tert.am: ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկում է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը և կից փաթեթը, որով առաջարկվում է օպերատիվ կերպով ներդնել ժամանակակից էլեկտրոնային միջոցների և թվային տեխնոլոգիաների կիրառման միջոցով համաճարակի կանխարգելման նոր մեխանիզմ:

Արտահերթ նիստի օրակարգում է նաև «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որի հրատապությունը, ըստ հիմնական զեկուցող արդարադտության նախարար Ռուստամ Բադասյանի, պայմանավորված է նրանով, որ ՀՀ-ում գործող ախտաբանաատոմիական ծառայություններ մատուցող կազմակերպությունները չունեն կորոնավիրոսային հիվանդության հետևանքով մահացած մարդկանց հերձում իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ և չեն համապատասխանում դրա համար նախատեսված միջազգային պահանջներին:

«Հաշվի առնելով այն, որ նշված հիվանդության վարակելիության աստիճանը դեռևս ամբողջությամբ բացահայտված չէ, ինչը կարող  է հերձման ընթացքում առաջացնել վարակի տարածման անդառնալի հետևանքներ»,- հայտարարեց նախարարը:

Ավելին՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել