Կառավարությունն առաջարկում է կրճատել ԲԴԽ նախագահի պաշտոնավարման ժամկետը |armenpress.am|
18:11 - 03 մարտի, 2020

Կառավարությունն առաջարկում է կրճատել ԲԴԽ նախագահի պաշտոնավարման ժամկետը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը քննարկեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով ի թիվս այլ փոփոխությունների, առաջարկվում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնավարման ժամկետը կրճատել՝ դարձնելով 2.5  տարի: Բադասյանն այս մասին ասաց ԱԺ փաթեթի քննարկմանը:

«Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնավարման ժամկետը հիմա 5 տարի է: Նախագծերի  փաթեթով առաջարկել ենք դարձնել 2.5 տարի»,-ասաց Բադասյանը:

Նա նաև նշեց, որ սակայն ԲԴԽ նախագահը, որն արդեն ընտրված է, պաշտոնավարելու է 5 տարով: Եվ նախագծերի փաթեթով այդ մասով կարգավորումը ևս նախատեսված է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել