Կառավարությունն ընդլայնել է 8-րդ միջոցառման շրջանակը․ շուրջ 36 հազար շահառու է ավելացել․ Բաթոյան |armtimes.com|
12:57 - 30 ապրիլի, 2020

Կառավարությունն ընդլայնել է 8-րդ միջոցառման շրջանակը․ շուրջ 36 հազար շահառու է ավելացել․ Բաթոյան |armtimes.com|

armtimes.com: ՀՀ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այսօր չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունել են որոշում, որով 8-րդ միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է մոտավորապես 36 հազար շահառուով։

Նիկոլ Փաշինյանը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին խնդրեց ներկայացնել, թե ընդլայնելուց հետո ովքեր կարող են օգտվել միջոցառումից։

«Ոլորտները, որոնք ավելացրել ենք՝ հագուստի արտադրություն, կոշիկի եւ այլ կաշվե արտադրատեսակների արտադրություն, կահույքի արտադրություն, թանկարժեք եւ ոչ թանկարժեք մետաղներից եւ քարերից զարդերի պատրաստում, ավտոմեքեննարերի տեխնիկական սպասարկում եւ նորոգում, օդային տրանսպորտի գործունեություն, կինոթատրոնների գործունեություն, լուսանկարչության բնագավառում գործունեություն, ավտոմեքենաների եւ այլ առարկաների վարձույթ, կրթական գործունեություն՝ մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի բնագավառում, ստեղծագործական արվեստի եւ հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն, լվացում, մաքրում եւ չոր մաքրում ծառայությունների մատուցում, պոլիգրաֆիկական գործունեություն՝ տպագրական ծառայություն եւ 40-ից 99 տոկոս՝ տեսակարար կշռով տուժած ոլորտներ։

Սրանք այն ոլորտներն են, որոնցով մենք ավելացնում ենք շրջանակը։ Բյուջեն կկազմի միայն 2 մլրդ դրամ այս 36 հազար անձանց դեպքում։ Նոր ընդգրկված անձինք կարող են դիմել մայիսի 4-ից»,- ասաց Բաթոյանը։

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն էլ ասաց, որ այն տնտեսվարողները, որոնք նախկինում իրենց ՊԵԿ ներկայացրած հաշվարկներում գործունեության դասակարգիչը սխալ էին նշել, կարող են մինչեւ մայիսի 5-ը ճշտված հաշվարկներ ներկայացնելու միջոցով ճշտել իրենց գործունեության տեսակը եւ դառնալ այս միջոցառման շահառու։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել