Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կառավարությունում կայացել է Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի հերթական նիստը:


Ողջունելով նիստի մասնակիցներին՝ փոխվարչապետը կարևորել է խորհրդի գործունեությունը և այս նիստը համարել լավ առիթ առաջիկա տարվա անելիքները նախանշելու համար:

Նիստի ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետությունում 2020-2023 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի նախագիծը, որը ներառում է մի շարք միջոցառումներ կանխման, կանխարգելման և աջակցման: Ծրագրի նախագծում նաև առանձին անդրադարձ է կատարվել երեխաների թրաֆիքինգի և շահագործման կանխարգելմանը: Ազգային ծրագրի նախագիծը ներկայացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Գեմաֆին Գասպարյանը:

Խորհրդի անդամները մտքեր են փոխանակել ազգային ծրագրի շրջանակներում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարում հիմնական թիրախների, առկա խնդիրների և հնարավոր լուծումների շուրջ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է հստակ ռազմավարական նպատակների շեշտադրումը և ծրագրում ներառվելիք միջոցառումների արդյունքների շոշափելիությունը: