Կասեցվել է ավտոտնակից մսեղիքի վաճառքը. ՍԱՏՄ
12:20 - 05 մարտի, 2019

Կասեցվել է ավտոտնակից մսեղիքի վաճառքը. ՍԱՏՄ

Քաղաքացու ահազանգի հիման վրա՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել Վանաձոր քաղաքի Գ. Լուսավորիչ 52 հասցեի բակում գտնվող շինությունում (ավտոտնակ): Պարզվել է, որ Նորիկ անունով ֆիզիկական անձն այնտեղ մսեղիք է մասնատում եւ իրացնում:

Այդ պահին շինությունում առկա 12-15 կգ խոշոր եղջերավոր անասունի մսի իրացումը կասեցվել է: Քաղաքացուն բացատրվել է նման գործունեություն իրականացնելու անթույլատրելիությունը, տրվել է բանավոր հանձնարարական այն դադարեցնելու մասին:
Քաղաքացիների ահազանգերին ընթացք է տրվել օրենքով սահմանված կարգով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել