armenpress.am։ Կատալոնիայի անկախության տասնյակ կողմնակիցներ գիշերն անցկացրել են՝ Իսպանիայի եւ Ֆրանսայի միջեւ սահմանին՝ արգելափակելով ճանապարհը: Նոյեմբերի 12-ին այդ մասին հաղորդել Է El Pais թերթը:

Բողոքի մասնակիցները փակել են AP7 մայրուղու մի հատվածը Լա Ժունկերայի մունիցիպալիտետի շրջանում: Հանրահավաքի կազմակերպիչ Է դարձել «Դեմոկրատական ցունամի» անջատական շարժումը, որը հուսով Է, որ ակցիան կտեւի մինչեւ նոյեմբերի 13-ը:

Կատալոնիայի անկախության կողմնակիցները ճանապարհն արգելափակել են նոյեմբերի 11-ի առավոտյան, ինչի պատճառով մայրուղում երկար խցանումներ են գոյացել: Բողոքավորներն այդ կերպ ցանկանում են միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Կատալոնիայի իրադրությանը:

Հոկտեմբերի 14-ից Կատալոնիայի տարբեր քաղաքներում տեղի են ունեցել բազմաթիվ ցույցեր: Դրանց անցկացման առիթ Է դարձել Իսպանիայի Գերագույն դատարանի վճիռը, որը կատալոնացի քաղաքական գործիչներին, որոնք մասնակցել են անկախության հանրաքվեի անցկացմանը, դատապարտել Է մինչեւ 13 տարի ժամկետով բանտարկության, հաղոդրել Է ՏԱՍՍ-ը: