Կարեն Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացվել է 1 ամսով. դատարանը մասնակի է բավարարել ԱԱԾ-ի միջնորդությունը |hetq.am|
10:17 - 23 հոկտեմբերի, 2019

Կարեն Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացվել է 1 ամսով. դատարանը մասնակի է բավարարել ԱԱԾ-ի միջնորդությունը |hetq.am|

hetq.am: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Ռոբերտ Պապոյանի, քիչ առաջ որոշել է Գագիկ Խաչատրյանի եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացնել 1 ամսով: Այս մասին «Հետքի» հարցին ի պատասխան ասաց Խաչատրյանի պաշտպան Ամրամ Մակինյանը:

Նշենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը միջնորդություն էր ներկայացրել Խաչատրյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու վերաբերյալ, այսինքն՝ դատարանը մասնակի է բավարարել վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը:

Դատարանը որոշում կայացնելու համար խորհրդակցական սենյակ էր հեռացրել երեկ՝ հոկտեմբերի 22-ին: Կարեն Խաչատրյանը նախկինում աշխատել է ՊԵԿ-ում, մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ: Ազգային անվտանգության ծառայությունը նրան և հորեղբորը՝ Գագիկ Խաչատրյանին ձերբակալել է օգոստոսի 27-ին:

Այս պահին դատարանում շարունակվում է Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդության քննությունը:
Քրեական գործը, որով Խաչատրյանները մեղադրյալի կարգավիճակ ունեն, առնչվում է Գագիկ Խաչատրյանի՝ ՊԵԿ նախագահ եղած ժամանակահատվածում ենթադրյալ չարաշահումներին:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել