Կարևոր է` կարծիք հայտնող հանրային գործիչները ուշադիր լինեն խնդրին վերաբերող փաստաթղթերը ընթերցելու և մեկնաբանելու հարցում. Հակոբ Կարապետյանը` Թեհմինա Վարդանյանին
17:39 - 18 մարտի, 2020

Կարևոր է` կարծիք հայտնող հանրային գործիչները ուշադիր լինեն խնդրին վերաբերող փաստաթղթերը ընթերցելու և մեկնաբանելու հարցում. Հակոբ Կարապետյանը` Թեհմինա Վարդանյանին

Շատ կարևոր է, որ հանրային հարթակում այս կամ այն հարցի վերաբերյալ կարծիք հայտնող հանրային գործիչները ուշադիր լինեն խնդրին վերաբերող փաստաթղթերը ընթերցելու և մեկնաբանելու հարցում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Ավագանու անդամ, հարգարժան Թեհմինա Վարդանյանը գրառում է արել, որտեղ նշել է, թե քաղաքապետարանից գրություն է ստացել, որով առաջարկվել է հետաձգել մարտի 19-ի նիստը մինչև մարտի 31-ը:

Խոսքը քաղաքապետ Հայկ Մարությանի անունից երեք խմբակցությունների ղեկավարներին հասցեագրված գրության մասին է, որով քաղաքապետն առաջարկել է, մեջբերում եմ բառացի, «մինչև մարտի 18-ի ժամը 14.00-ը, խորհրդակցելով Ձեր խմբակցության անդամների հետ, ներկայացնել դիրքորոշում Երևանի ավագանու 19.03.2020թ. նիստը հետաձգելու հնարավորության վերաբերյալ: Եթե ունեք այլ առաջարկ՝ խնդրում եմ ներկայացնել դրանց հիմնավորումները…»:

«Լույս» խմբակցությունից նշված ժամկետում քաղաքապետը պատասխան, այսինքն, դիրքորոշում չի ստացել: Հաշվի առնելով մյուս խմբակցությունների և հատկապես ավագանու մեծամասնության՝ «Իմ քայլը» խմբակցության դիրքորոշումները, կայացվել է այն որոշումը, որի մասին տեղեկացրել ենք նախօրեին՝ նիստը կանցկացվի ամսի 19-ին, Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում»,- գրել է Կարապետյանը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել