Կարևոր է, որ հասարակությունը հասկանա անվտանգության ապահովման գործում ՀԱՊԿ-ի ներուժը. Սերգեյ Կոպիրկին |aysor.am|
12:06 - 27 փետրվարի, 2020

Կարևոր է, որ հասարակությունը հասկանա անվտանգության ապահովման գործում ՀԱՊԿ-ի ներուժը. Սերգեյ Կոպիրկին |aysor.am|

aysor.am: Կարևոր է ՀԱՊԿ անդամ պետությունների հասարակություններին ճշգրիտ տեղեկատվություն հասցնել այն մասին, թե ինչ նպատակ է հետապնդում կազմակերպությունը, երբեմն նման տեղեկատվության պակաս կա, «ՀԱՊԿ դերը Կովկասի տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Բոլորս լավ հիշում ենք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխոխման իրավիճակը 2018 թվականին, որն այստեղ մեծ հանրային հետաքրքրություն առաջացրեց: Այդ ժամանակ կարևոր էր սկանդալային մեկնաբանություններից, ֆորմատին ուղղված մանիպուլյացիներից զերծ մնալ, դրանից, իհարկե, խուսափելը դժվար է, բայց կարևոր է, որ հասարակությունն ունենա կազմակերպության մասին ճիշտ և օբյեկտիվ տեղեկատվություն, հասկանա ՀԱՊԿ-ի ներուժը անվտանգության ապահովման մեխանիզմների համար: Եթե այս տեղեկատվությունը հասնի հասարակությանը, ապա կարծում եմ, որ ՀԱՊԿ հանդեպ վերաբերմունքն ավելի լուրջ կլինի հանրության շրջանում, իսկ կազմակերպության դրական իմիջը կբարձրանա», - ասաց նա:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել