Կենտրոնական բանկը երկու օրվա ընթացքում 25 միլիոն դոլար է գնել արտարժույթի շուկայից
19:47 - 21 ապրիլի, 2020

Կենտրոնական բանկը երկու օրվա ընթացքում 25 միլիոն դոլար է գնել արտարժույթի շուկայից

ՀՀ Կենտրոնական բանկը երկու օրվա ընթացքում 25 միլիոն դոլար է գնել արտարժույթի շուկայից։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երեկ և այսօր Կենտրոնական բանկը 25 միլիոն դոլար է գնել արտարժույթի շուկայից»,- նշել է Փաշինյանը։

Նա հավելել է, որ ճգնաժամի պայմաններում դրամի նկատմամբ վստահությունը շարունակում է բարձր մնալ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել