Կինոյի մասին օրենք ունենալն այսօր հրատապ խնդիր է դարձել․ Մխիթար Հայրապետյան |tert.am|
07:46 - 17 հունիսի, 2019

Կինոյի մասին օրենք ունենալն այսօր հրատապ խնդիր է դարձել․ Մխիթար Հայրապետյան |tert.am|

tert.am։ Հայաստանի խորհրդարանը ոչ միայն մեր երկրի օրենսդիր իշխանությունն է, այլև մեր երկրի մշակութային արժեքների և գիտելիքների կարևորագույն կենտրոն։ Այսօր «Կինոյի ոլորտում օրենսդրական հնարավոր լուծումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը։ 

«Ճշգրտորեն արտացոլելով դարաշրջանի էական խնդիրները՝ հայկական մշակույթն արձագանքել է ժամանակի պահանջներին, մշտապես գտնվելով տարբեր ժողովուրդների փոխազդեցության ոլորտում՝ մշակույթը պահպանել է իր ինքնատիպությունն ու եզակիությունը։

Կարևորելով ՀՀ մշակութային կյանքի ձևավորումը, մրցունակ մշակութային արտադրանքի ձևավորումը և ծառայությունների մատուցմանը, ժամանակակից մշակութային զարգացումներն ուղղված քաղաքականությունը՝ մենք արժևորում ու բարձր ենք գնահատում հանրության լիիրավ մասնակցությունն այս գործընթացներին»,- ասաց նա։

Հայրապետյանի խոսքով՝ այսօր անհրաժեշտ ու հրատապ է դարձել գործուն քայլեր ձեռնարկելը կինոարվեստում պետական, մշակութային քաղաքականության զարգացման, կինոավանդույթի պահպանման համար։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել