Կիպրոսի իշխանությունները Թուրքիայի հորատման նավի աշխատակիցների ձերբակալման կարգադրագիր են տվել. Demiroren |armenpress.am|
14:19 - 10 հունիսի, 2019

Կիպրոսի իշխանությունները Թուրքիայի հորատման նավի աշխատակիցների ձերբակալման կարգադրագիր են տվել. Demiroren |armenpress.am|

armenpress.am: Կիպրոսի Հանրապետության իշխանությունները «Ֆաթիհ» թուրքական հորատիչ նավի անձնակազմի անդամների ձերբակալման կարգադրագիր են տվել, նավ, որը գտնվում Է Կիպրոսի մերձակայքում՝ առափնա ծանծաղուտում հորատում կատարելու համար: Այդ մասին հունիսի 10-ին հայտնել Է Demiroren թուրքական գործակալությունը:

Գործակալության տեղեկատվության համաձայն, կարգադրագիրը միջազգային ուժ ունի: Ընդամենը ձերբակալման սպառնալիքի տակ Է 25 մարդ, այդ թվում՝ Թուրքիայի պետական նավթընկերության հետ կապված ֆիրմաների աշխատողներ:

«Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» «կառավարության» ղեկավար Էրսին Թաթարը դատապարտել Է Նիկոսիայի այդ քայլը՝ այն համարելով անօրինական: Նա կոչ Է արել կղզու հարավային մասի իշխանություններին՝ երկխոսություն սկսել եւ առկա բոլոր հարցերը լուծել դիվանագիտական ճանապարհով:

Անցած շաբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել Էր առափնյա ծանծաղուտի հանքավայրերի նկատմամբ կիպրաթուրքերի իրավունքները պաշտպանելու իր երկրի պատրաստակամության մասին, այդ թվում՝ զինուժերի միջոցով:

Կիպրոսի առափնյա ծանծաղուտում եւ բացառիկ տնտեսական գոտում հայտնաբերվել են բնական գազի խոշոր հանքավայրեր: 2011 թվականին ամերիկյան Noble Energy ընկերությունը հայտնաբերել Է, մասնավորապես, «Աֆրոդիտե» հանքավայրը, որի պաշարները գնահատվում են մոտավորապես 140 մլրդ խորանարդ մետր:

Անկարան, որը վիճարկում Է Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտու սահմանները, այդ շրջան Է ուղարկել «Ֆաթիհ» հորատիչ նավը: Թուրքիան հայտարարում Է, որ հորատումը կշարունակվի չորս ամիս՝ մինչեւ սեպտեմբերի 3-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել