Կիպրոսի նախագահը ԵՄ առաջնորդների հետ կքննարկի Թուրքիայի դեմ հնարավոր պատժամիջոցների սահմանումը |news.am|
05:24 - 11 հունիսի, 2019

Կիպրոսի նախագահը ԵՄ առաջնորդների հետ կքննարկի Թուրքիայի դեմ հնարավոր պատժամիջոցների սահմանումը |news.am|

news.am:  Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը ԵՄ առաջնորդների հետ կքննարկի Թուրքիայի դեմ հնարավոր պատժամիջոցների սահմանումը՝ Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտի ներխուժելու համար:

Հունիսի 14-ին Եվրո-միջերկրածովյան գագաթնաժողովին կմասնակցեն Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի, Հունաստանի, Կիպրոսի եւ Մալթայի առաջնորդները:

Կիպրոսի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Պրոդրոմոս Պրոդրոմուն հայտարարել է, որ Անաստասիադեսը, անկասկած, կքննարկի եւ ԵՄ առաջնորդների հետ կհամաձայնեցնի Թուրքիայի դեմ հնարավոր սահմանափակող միջոցների ձեռնարկումը:

Եվրահանձնաժողովն ու Եվրամիությունն ավելի վաղ հայտարարել էին, որ հարցը կքննարկվի, եթե Թուրքիան չլքի կիպրական ջրերը:

Պրոդրոմուի խոսքով՝ Նիկոսիան կպատասխանի Թուրքիայի սադրանքներին:

Պատասխանելով այն հարցին, թե ինչ միջոցների մասին է խոսքը, Պրոդրումուն ասել է, որ համատեղ որոշում կընդունվի, եւ կարեւոր է, որ գործընկերները դիտարկեն այդ հարցը:

«Ցավոք, Թուրքիայի սադրիչ պահվածքն ու անօրինական մոտեցումը չեն դադարում»,- հավելել է Պրոդրոմուն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել