Կիև-Երևան-Կիև չվերթով Հայաստան է ժամանել ՀՀ 119 քաղաքացի
16:05 - 29 ապրիլի, 2020

Կիև-Երևան-Կիև չվերթով Հայաստան է ժամանել ՀՀ 119 քաղաքացի

Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը մանրամասներ է հայտնել «Կիև-Երևան-Կիև» չարտերային թռիչքի մասին:

«Ապրիլի 28-ին իրականացվեց Կիև-Երևան-Կիև չարտերային չվերթը, որով Հայաստան մեկնեց 119 ՀՀ քաղաքացի և ՀՀ մուտքի իրավունք ունեցող 25 Ուկրաինայի քաղաքացի (ընդամենը 144 հոգի)։

Նշենք, որ Երևանից Կիև ժամանեց Ուկրաինայի և Հայաստանի 151 քաղաքացի»,- ասված է հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել