Կներդրվի վարորդական իրավունքից զրկելու համակարգ |civilnet.am|

07:19 - 08 հունիսի, 2019

civilnet.am: Վարորդների տուգանման բալային համակարգի թիրախում մեծապես կլինեն հարյուր և ավելի խախտումներ կատարողները, ասում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ճանապարհային ոստիկանության պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանը։

Նա նշում է, որ Հայաստանի 85 տոկոս վարորդները կարգապահ են և ընդամենը 5 տոկոսն է, որ բազմաթիվ խախտումներ է կատարում ու «անկառավարելի երթևեկության տպավորություն ստեղծում»։

«Միայն տուգանք կիրառելու համակարգը արդյունավետ չէ»,- նշում է Խաչատրյանը՝ հավելելով, որ կներդրվի վարորդական իրավունքից զրկելու համակարգ։ Զուգահեռաբար, նրա խոսքով, սոցիալական բեռն է թեթևանալու. «Եթե այսօր մենք ունենք100-500 հազար դրամի չափով տուգանքներ, այս նախագծի ընդունման դեպքում տուգանքի առավելագույն չափը կլինի 29 000 դրամը, իսկ գումարը կկոմպենսացվի բալերի նվազեցմամբ»։

Խաչատրյանը նաև խոսեց Հայաստանում մեքենաների ներկրման և երթևեկության ծանրաբեռնվածության խնդրից՝ պնդելով, որ դրա լուծման լավագույն տարբերակը արդյունավետ աշխատող տրանսպորտային ցանցն է։ Պատգամավորը նաև տեղեկացերց, որ օրենսդիրը պատրաստվում է նորամուծություն կատարել.

«Եթե մեկը տրանսպորտային միջոցը տալիս է այլ անձի՝ վարելու իրավունքով, այդ քաղաքացին հնարավորություն կունենա համացանցի միջոցով տեղեկությունը հայտնել ՃՈ-ին, և վարչական ակտը կգեներացվի այն անձի վերաբերյալ, ով վարել է մեքենան»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել