Կողմերը որևէ կոնկրետ փաստաթուղթ չեն բանակցում. Աննա Նաղդալյանը՝ Մամեդյարովի հայտարությունների մասին |lragir.am|
14:06 - 12 նոյեմբերի, 2019

Կողմերը որևէ կոնկրետ փաստաթուղթ չեն բանակցում. Աննա Նաղդալյանը՝ Մամեդյարովի հայտարությունների մասին |lragir.am|

lragir.am։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը վերահաստատում է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման որևէ կոնկրետ փաստաթուղթ կողմերը չեն բանակցում: Ի պատասխան Ազատություն ռադիոկայանի հարցին այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի վերջին հայտարարություններին.

Ազատություն ռ/կ. Մամեդյարովն իր վերջին հայտարարությունում խաղաղ գործընթացի վերաբերյալ որոշակի օպտիմիզմ է արտահայտել, այն ժամանակ, երբ սեպտեմբերին կայացած նյույորքյան հանդիպումից հետո հիասթափություն էր հայտնել: Արդյո՞ք ինչ է փոխվել: Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է նաև քննարկվող փաստաթղթերի մասին: Ի՞նչ փաստաթղթերի մասին է խոսքը:

 

Աննա Նաղդալյան. Չէի ցանկացա մեկնաբանել Ադրբեջանի ԱԳ նախարարի ոգևորությունը, հիասթափությունը կամ օպտիմիզմը խաղաղ գործընթացի վերաբերյալ: Կարող եմ ասել միայն, որ խաղաղ գործընթացն ընթանում է առանց վայրիվերումների:

 

Ցանկանում եմ վերահաստատել, որ այս պահին կողմերը չեն բանակցում որևէ կոնկրետ փաստաթուղթ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել