Կոշ համայնքում գործող ղեկավար Աշոտ Ենգիբարյանի հետ կապված անձինք ուղղորդել են ընտրողներին․ «Անկախ դիտորդ»
17:51 - 08 դեկտեմբերի, 2019

Կոշ համայնքում գործող ղեկավար Աշոտ Ենգիբարյանի հետ կապված անձինք ուղղորդել են ընտրողներին․ «Անկախ դիտորդ»

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ՏԻՄ ընտրություններ են տեղի ունենում ՀՀ մի շարք համայնքներում, որոնց թվում է նաև Արագածոտնի մարզի Կոշ համայնքում։

Կոշ համայնքի գործող ղեկավարի հետ կապված անձինք, որոնցից երկուսը վստահված անձ,18/4 տեղամասում օրվա ընթացքում ուղղորդում էին ընտրողներին: Դիտորդները մի քանի անգամ նկատել են ընտրողներին նույն մեքենաներով տեղափոխումը դեպի տեղամաս և ետ:

Տեղամասում ընտրողներին դիմավորում և ուղղորդում էր նույն թեկնածուի մեկ այլ վստահված անձ՝ կարգադրություններ տալիս գրանցման կարգի վերաբերյալ և փաստացի իր վրա վերցնում հանձնաժողովի նախագահի գործառույթները: Համայնքի ղեկավարի հետ կապված անձանցից մեկը նաև մուտք է գործել տեղամաս՝ չհանդիսանալով այդ պահին ընտրող և չունենալով ներկա գտնվելու իրավունք նախատեսող որևէ կարգավիճակ:

Տեղամասային կենտրոնի շրջակայքում պարբերական բնույթ են կրել մարդկանց և մեքենաների կուտակումները, որոնք դիտորդների գնահատմամբ կապված են եղել վերոնշյալ անձանց ուղղորդող գործունեության հետ: Կուտակումներում և ընտրողների տեղափոխման գործին լծված մեքենաների պետհամարանիշներն են՝ 36PO856,36OJ256:

Հանձնաժողովի նախագահը չի կարողացել անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ կրկնվող պրակտիկան դադարեցնելու համար, իսկ ծառայություն իրականացնող ոստիկանը ցրել է կուտակումները միայն դիտորդների հորդորներից հետո:

(խմբ․) Ըստ նախնական հաշվարկի Կոշ համայնքում հաղթում է գործող համայնքապետ Աշոտ Ենգիբարյանը ով ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի հորեղբոր տղան է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել