shantnews.am: Հանրապետական սենատոր Թեդ Քրուզը «Թվիթերի» իր միկրոբլոգում անդրադարձել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում այսօր քվեարկության դրվելիք «Հայոց ցեղասպանության ճանաչման մասին» բանաձևին:

«Կոչ եմ անում Սենատի իմ գործընկերներին արագորեն դիտարկել և ընդունել բանաձևը, որը ես ներկայացրել եմ սենատոր Մենենդեսի հետ՝ պաշտոնապես ճանաչելու Հայոց Ցեղասպանությունը և մերժելու դրա մերժման բոլոր ձևերը»,- գրել է Թեդ Քրուզը: