armtimes.com: Մենք շարունակում ենք տեղեկություններ ստանալ այն մասին, որ հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են զինադադարի ռեժիմի խախտումները:

Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ հայտարարեց ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով մարտի 30-ին Տավուշի մարզի հայ-ադրբեջանական շփման գծում արդբեջանական կողմի ձեռնարկած դիվերսիոն փորձին:

«Հայտնում եմ, որ մենք շարունակում ենք տեղեկություններ ստանալ այն մասին, որ հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են զինադադարի ռեժիմի խախտումները, և բացի այդ, կրակահերթի տակ են հայտնվում քաղաքացիական նշանակության օբյեկտներ, այդ թվում՝ տրանսպորտային միջոցներ, վիրավորներ են գրանցվում խաղաղ բնակչության շրջանում: Կոչ ենք անում կողմերին զսպվածություն ցուցաբերել, զերծ մնալ ուժի կիրառումից և օբյեկտիվ հնարավորությունների ի հայտ գալու պարագայում կրկին հավաքվել բանակցությունների սեղանի շուրջ»,- նշեց Զախարովան: