Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության Ատենադպիր Ռաֆֆի Պալյանը և Ատենապետ Մայք Խարապյանը հայտարարություն են տարածել, որով կոչ են անում «Այո» քվեարկել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին։

«Առաջիկա ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեով, հայրենի մեր հարազատ քույրերն ու եղբայրները իրենց վճիռը պիտի տան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու առնչությամբ։

Անհեթեթ է քննարկելը թե հանրաքվեն պե՞տք է տեղի ունենա, թե ոչ։ Այս ուղղությամբ հստակ սահմանում է տվել հայրենի կառավարությունը եւ չենք դատում այդ որոշումը։

Սակայն կոչ ենք ուղղում, որ քվեները կենտրոնացվեն «ԱՅՈ՛»-ի վրա, որովհետեւ համոզված ենք, որ այն նպաստավոր եւ բարեբեր է այսօրվա մեր հայրենիքի համար։ Հետեւաբար՝ այդ է միակ ճիշտ կողմնորոշումը: