Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կկարողանա վարույթ հարուցել պաշտոնյաների նկատմամբ․Էդգար Շաթիրյան |shantnews.am|

15:18 - 19 նոյեմբերի, 2019

shantnews.am:   «Առաջարկում եմ ձեռնպահ մնալ «վեթինգ» եզրույթի գործածությունից, որովհետև կլասիկ իմաստով, բովանդակային իմաստով դա միանգամայն այլ պրոցեսներ է ենթադրում», – այս մասին այսօր հայտարարել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նորընտիր անդամ Էդգար Շաթիրյանը։

Նրա խոսքով՝ նոր կարգավորումներով իրենց հանձնաժողովի գործառույթներն ու լիազորությունները ընդլայնվել են, այսուհետ հանձնաժողովը ստուգելու է պաշտոնի նշանակվող անձանց կապը այլրայլ կոռուպցիոն գործարքների հետ և նրանց բարեվարքության հարցերը։ Նույնը վերաբերում է դատավորներին, սակայն իրենց եզրակացությունները, ըստ պաշտոնյայի, հրապարակային չեն լինելու։

Ինչ վերաբերում է վեթինգին կամ բարեվարքության ստուգումներին, Շաթիրյանի խոսքով՝ իրենք միակ կառույցը չեն, որ զբաղվելու է բարեվարքության ստուգումներով։ Իրենք, ըստ հանձնաժողովի անդամի, զբաղվելու են պաշտոնյաների գույքի և եկամուտների հայտարարագրերի ուսումնասիրություններով․ այդ հայտարարագրերը և գույքի փոփոխման հիմնավորումները պաշտոնյաները ներկայացնելու են հանձնաժողով։

«Նշված պահանջի չկատարման դեպքում առաջարկվում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին վերապահել կարգապահական վարույթ հարուցելու, կրկնում եմ՝ բացառապես հարուցելու, ոչ ավելին, իրավասություն»,- ասաց Շաթիրյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել