Կոռուպցիայի և ապօրինի գործողությունների համար կասկածվող Աթամբաևը հայտնել է երկիրը լքելու մտադրության մասին |tert.am|
07:45 - 24 հուլիսի, 2019

Կոռուպցիայի և ապօրինի գործողությունների համար կասկածվող Աթամբաևը հայտնել է երկիրը լքելու մտադրության մասին |tert.am|

tert.am: Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը, որը կասկածվում է կոռուպցիայի և ապօրինի գործողություններ իրականացնելու համար, լրագրողներին հայտնել է երկիրը լքելու մտադրության մասին, գրում է РИА Новости-ն:

Նա մասնավորապես հայտնել է, որ ցանկանում է «մի քանի օրով» Մոսկվա մեկնել, իսկ ուղևորության նպատակների մասին չի մանրամասնել՝ նշելով, որ այդ տեղեկությունը «գաղտնի» է:

Անցած շաբաթ Ղրղզստանի ՆԳՆ-ն Աթամբաևին երրորդ անգամ հարցաքննությանը ներկայանալու ծանուցում էր ուղարկել: Վերջինիս խնդրվում էր վկայություն տալ նրա կողմից քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևին ապօրինի կերպով ազատ արձակելու գործի շրջանակում, սակայն նախկին նախագահը կրկին չի ներկայացել հարցաքննությանը:

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Ղրղզստանի խորհրդարանն Աթամբաևին, որը երկիրը ղեկավարել է 2011-2017թթ., զրկել էր անձեռնմխելիությունից՝ նրան քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

Ավելի վաղ երկրի խորհրդարանը դատախազությանն էր հանձնել նախկին նախագահի հասցեին արված մի շարք մեղադրանքներ, որը պատրաստվել էր հատուկ պատգամավորական հանձնաժողովի կողմից: Խորհրդարանականների վարկածով՝ Աթամբաևը մեղավոր է Բիշքեկի ջերմաէլեկտրակայանի արդիականացման ժամանակ կոռուպցիայի, հողատարածքի ապօրինի վերափոխման, կեղծ բժշկական փաստաթղթերով քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևին ազատ արձակելու և մի շարք այլ ապօրինի գործողությունների համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել