Կոսովոն կդիտարկի Ալբանիայի հետ միավորվելու շուրջ հանրաքվեի հնարավորությունը |armenpress.am|
14:16 - 31 մայիսի, 2019

Կոսովոն կդիտարկի Ալբանիայի հետ միավորվելու շուրջ հանրաքվեի հնարավորությունը |armenpress.am|

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոսովոն կդիտարկի Ալբանիայի հետ միավորվելու հնարավորությունը, եթե Եվրամիությունը շարունակի մեկուսացնել հանրապետությունը: Այդ մասին մայիսի 31-ին հայտարարել Է Կոսովոյի նախագահ Հաշիմ Թաչին:

«Եթե ԵՄ-ն շարունակի մեկուսացնել Կոսովոն, կդիտարկվի Ալբանիայի հետ միավորվելու շուրջ ինստիտուցիոնալ գործողությունների կամ հանրաքվեի հնարավորությունը: Մենք կարող ենք դա անել խորհրդարանական բանաձեւերի կամ Կոսովոյում եւ Ալբանիայում հանրաքվեների անցկացման միջոցով, բայց ներառյալ Պրեշեւը, Մեդվեդժեն եւ Բույանովացը: Եթե ԵՄ-ն չի ցանկանում ալբանական երկու պետություն ընդունել՝ երկու դրոշով, թող ընդունի միայն մեկ դրոշը»,-հայտարարել Է Թաչին՝ Dukagjinit հեռուստաալիքին:

Կոսովոյի ղեկավարի կարծիքով՝ այդ գաղափարը «կվերականգնի պատմական ճշմարտությունը»: Թաչին ճշտել Է, որ «մեկուսացում» ասելով ինքը նկատի ունի ԵՄ-ի հետ Կոսովոյի «այցագրային ազատականացման ձգձգված գործընթացը»:

Ավելի վաղ Թաչին քանիցս հայտարարել Է ոչ միայն Կոսովոյի եւ Մետոքիայի ինքնավար սերբական երկրամասի, այլեւ Սերբիայի հարավային տարածքների՝ Պրեշեւի հովտի նկատմամբ հավակնությունների մասին: Հովիտն ընկած Է Սերբիայի հարավում, որտեղ գտնվում Է երեք խոշոր քաղաք՝ Պրեշեւը, Մեդվեդժեն եւ Բույանովացը:

Ավելի վաղ այդ տարածաշրջանում ապրող ալբանական սփյուռքի ղեկավարները դիմել են Կոսովոյի ղեկավարությանը՝ խնդրելով իրենց ներառել հանրապետության կազմում: Թաչին պնդում Է, որ Պրեշեւի, Մեդվեդժեի, Բույանովացի բնակչության 90 տոկոսը Կոսովոյին միանալու ցանկություն Է հայտնում: Սերբիայի ԱԳ նախարարությունը քանիցս նախազգուշացրել Է Բալկաններում նոր ցնցումների վտանգի մասին:

Գերատեսչության ղեկավար Իվիցա Դաչիչի խոսքով՝ հիմնական խնդիրներից մեկը տարածաշրջանում «Մեծ Ալբանիայի» ստեղծման գաղափարն Է: Դա բոլոր այն տարածքների միավորման պանալբանական գաղափարն Է, որտեղ ապրում Է ալբանական Էթնոսը: Այդ դեպքում ալբանները կհավակնեն Հունաստանի տարածքի մի մասին, Մակեդոնիայի կեսին, ամբողջ Կոսովոյին, Հարավային Սերբիայի տարածքին, ինչպես նաեւ Չեռնոգորիայի կեսին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել