«Կորոնավիրուսի դեմ պայքարում իրավիճակը մեզ մոտ ավելի լավ է, քան ձեզ մոտ». Ռուհանին` արևմտյան երկրներին
 |tert.am|
16:30 - 12 ապրիլի, 2020

«Կորոնավիրուսի դեմ պայքարում իրավիճակը մեզ մոտ ավելի լավ է, քան ձեզ մոտ». Ռուհանին` արևմտյան երկրներին |tert.am|

tert.am: Իրանն ավելի լավ է պայքարում կորոնավիրուսի դեմ, քան արևմուտքը, միևնույն ժամանակ՝ ունենալով «պատժամիջոցային վիրուս»: Այս մասին ապրիլի 12-ին Իրանում կորոնավիրուսի դեմ պայքարի շտաբի նիստում հայտարարել է երկրի նախագահ Հասան Ռուհանին, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Այո, կորոնավիրուսի դեմ պայքարում իրավիճակը մեզ մոտ ավելի լավ է, քան ձեզ մոտ: Դրա գաղտնիքը թաքնված է մեր հիանալի մարդկանց մեջ և դա արդյունքն է մեր  բժշկական անձնակազմի ու զինված ուժերի ինքնազոհ պայքարի»,-ասել է Ռուհանին:

Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը երկրի նախագահը գնահատել է «համեմատաբար լավ»:

«Մեզ մոտ և ձեզ մոտ կա կորոնավիրուս, սակայն մեզ մոտ ավելի վատ վիրուս կա, որը չկա ձեզ մոտ: Դա պատժամիջոցային վիրուսն է, որին ավելացել է նաև կորոնավիրուսը»,-հայտարարել է Իրանի նախագահը:

Ռուհանին նշել է նաև, որ այդ համեմատությունը կարող է շատերին դուր չգալ, բայց այդպիսին է իրականությունը:

Իրանում վերջին տվյալներով գրանցվել է կորոնավիրուսով վարակման 70 029 դեպք, 4357 մարդ մահացել է, ավելի քան 42 000-ը` բուժվել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել