Կորոնավիրուսի պատճառով ԱՄՆ-ում առաջացել է ոսկու պակասորդ |hetq.am|
19:35 - 28 մարտի, 2020

Կորոնավիրուսի պատճառով ԱՄՆ-ում առաջացել է ոսկու պակասորդ |hetq.am|

hetq.am: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ԱՄՆ-ում առաջացել է ոսկու սալիկների և ազատ վաճառքի մետաղադրամների պակասորդ։ Այդ մասին մարտի 27-ին գրել է «The Wall Street Journal» պարբերականը։ Թերթի փոխանցմամբ դիլերները վաճառել են ոսկու ամբողջ պաշարները կամ էլ ժամանակավորապես փակվել են։ Շվեյցարական խոշոր «Credit Suisse Group AG» ֆինանսական կոնգլոմերատը, որը 1856 թվականից զբաղվում է ոսկու ձուլակտորների ձուլմամբ, գնորդներին խնդրել է «ժամանակավորապես չդիմել կոնգլոմերատին»:

Ուոլ սթրիթի բանկիրները օգնության են դիմել Կանադայի թագավորական դրամահատարանին։ Վերջինս արդեն բախվել է ոսկու ձուլակտորների «աննախադեպ» աճող պահանջարկին։ Այդ մասին պարբերականին հայտնել է դրամահատարանի ներկայացուցիչ Ամանդա Բերնիեն։ Նրա խոսքերով իրավիճակի սրացումը պայմանավորված է նրանով, որ աշխատակիցների մի մասը, COVID-19 կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով, չի աշխատում։

ԱՄՆ ոսկու պաշարները պահվում են Կենտուկի նահանգի Ֆորտ Նոքս ռազմաբազայում և Նյու Յորքի դաշնային պահուստային բանկում։ ԱՄՆ-ում ոսկու պակասի դեպքում, գործարարները սովորաբար հարստացնում են պաշարները Լոնդոնում, որտեղ պահվում է ավելի քան 8 200 տոննա թանկարժեք մետաղ։ Այդ թանկարժեք մետաղները, չհրկիզվող պահարաններում, խմբաքանակով Նյու Յորք էին տեղափոխվում մարդատար ինքնաթիռների միջոցով։ Սակայն կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցվել են գրեթե բոլոր միջազգային ուղևորափոխադրումները։ Արդյունքում, դադարեցվել է նաև թանկարժեք քարերի արդյունահանումը Պերուում և Հարավային Աֆրիկայում։

Շարունակությունը՝ hetq.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել