Արցախում նոր տիպի կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ իրականացվող միջոցառումների շրջանակներում, արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի հրահանգով, հանրապետության բոլոր շրջաններում ԱԻՊԾ շրջանային արտակարգ իրավիճակների բաժինների հրշեջ-փրկարարական մասերի անձնակազմերից ստեղծվել են արագ արձագանքման հատուկ ստորաբաժանումներ: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

ԱԻՊԾ շրջանային արտակարգ իրավիճակների բաժինների պետերի մասնակցությամբ անցկացված աշխատանքային խորհրդակցության ընթացքում ծառայության տնօրենն ընդգծել է նոր տիպի կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակներում ծառայության կողմից հանրապետության տարածքում համակարգված և օպերատիվ աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությունը:

Տրված հանձնարարականների համաձայն՝ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանումները շրջաններում իրականացնում են ուժեղացված ծառայություն: