Կորոնավիրուսի տարածումը մարտահրավեր է բոլոր երկրների համար. Հայաստանը շատ սերտ աշխատելու է Չինաստանի և Իրանի հետ. Մնացականյան |aysor.am|
13:00 - 24 փետրվարի, 2020

Կորոնավիրուսի տարածումը մարտահրավեր է բոլոր երկրների համար. Հայաստանը շատ սերտ աշխատելու է Չինաստանի և Իրանի հետ. Մնացականյան |aysor.am|

aysor.am: Կորոնավիրուսի տարածումը մարտահրավեր է բոլոր երկրների համար, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Համագործակցային միջոցով գտնել ճանապարհները՝ վերահսկելու իրավիճակը, որպեսզի կանխարգելել ու հաղթահարել այս վարակը, մեզ համար կարևորագույն մոտեցում է», - ասաց նա։

Մնացականյանի խոսքով՝ Հայաստանը շատ սերտ աշխատելու է և Չինաստանի, և Իրանի հետ։

Ինչ վերաբերում է Իտալիային, ԱԳ նախարարն ասաց, որ այս հարցը, բնականաբար, չէր կարող վրիպել Հայաստանի ուշադրությունից։

«Այստեղ նույնպես մենք գնահատում ենք, թե ինչ անհրաժեշտ քայլեր է պետք ձեռնարկել, որ նույնպես միասնաբար աշխատենք՝ թույլ չտալու համաճարակի տարածումը։ Սա է ընդհանուր մոտեցումը», - ասաց նա։

Ինչ վերաբերում է մյուս օջախներին, Զոհրաբ Մնացականյանն ասաց, որ քննարկվում է հարցը ու ավելի կոնկրետ քաղաքականությունը կարտահայտեն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել