Կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվն Իրանում 28-ի է հասել
14:24 - 22 փետրվարի, 2020

Կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվն Իրանում 28-ի է հասել

Իրանում կորոնավիրուսի 10 նոր դեպք է գրանցվել, վարակվածներից ևս մեկը մահացել է, այս մասին պետական հեռուստատեսությամբ հայտնել է Առողջապահության նախարարության խոսնակը, փոխանցում է Reuters-ը:

Կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվն Իրանում 28-ի է հասել, գրանցվել է մահվան 5 դեպք:

Ավելի վաղ, Իրանում կորոնավիրոուսի հետ կապված իրավիճակի և Հայաստանում վարակի հնարավոր տարածման վտանգը հաշվի առնելով՝ ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունը հորդորել էր այդ երկրի տարածքում գտնվող հայաստանցիներին կապ հաստատել իրենց հետ և տեղեկություն տրամադրել գտնվելու վայրի վերաբերյալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել