Կորոնավիրուսով վարակված էջմիածնեցի տիկնոջ զարմիկը հաղորդում է ներկայացրել դատախազություն
10:48 - 19 մարտի, 2020

Կորոնավիրուսով վարակված էջմիածնեցի տիկնոջ զարմիկը հաղորդում է ներկայացրել դատախազություն

Փաստաբան Գոհար Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում տեղեկացրել է, որ կորոնավիրուսով վարակված էջմիածնեցի տիկնոջ զարմիկը մարտի 17-ին ՀՀ գլխավոր դատախազություն հաղորդում է ներկայացրել անձնական կամ ընտանեկան կյանքի վերաբերյալ տեղեկություններն ապօրինի ձեռք բերելու, առանց նրա համաձայնության հրապարակայնորեն լրատվամիջոցներով, սոցցանցերով տարածելու, վիրավորելու, վարակված հիվանդների ցուցակը և լուսանկարները տարածելու համար։

«Նրան ՀՀ գլխավոր դատախազությունից գրավոր հայտնել են, որ հաղորդմանը ընթացք է տրվել»,-նշել է փաստաբանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել