Կորոնավիրուսով վարակված 5 զինծառայողների ինքնազգացողությունը լավ է |armenpress.am|
13:24 - 28 մարտի, 2020

Կորոնավիրուսով վարակված 5 զինծառայողների ինքնազգացողությունը լավ է |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում կորոնավիրուսով վարակված հինգ զինծառայողներից միայն մեկն ունի  ջերմություն․ զինծառայողների ինքնազգացողությունը լավ է: Այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Մեր հինգ հիվանդների առողջական վիճակը կայուն է, նրանց ինքնազգացողությունը լավ է: Միայն մեկը ջերմություն ունի, այն էլ՝ ոչ բարձր»,- ասաց Ստեփանյանը:

Խոսնակը նշեց, որ զինծառայողների շրջանում նոր նմուշառում չի իրականացվել, քանի որ դրա անհրաժեշտությունը չի եղել:

«Մեկուսացվածների շարքերում չունենք զինծառայող, որը վիրուսին բնորոշ ջերմություն կամ այլ ախտանշաններ կունենա: Նոր մեկուսացումներ ևս չեն եղել»,- ասաց Ստեփանյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել