Կորոնավիրուսով վարակված 8 ոստիկան կա․ Արման Սարգսյան |news.am|
23:32 - 16 ապրիլի, 2020

Կորոնավիրուսով վարակված 8 ոստիկան կա․ Արման Սարգսյան |news.am|

news.am: Ոստիկանության 8 աշխատակից կա, ում մոտ հաստատվել է կորոնավիրուս։ Այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին, Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը։

«Նաեւ ոստիկանության այդ ծառայողների շրջապատն է մեկուսացված։ Ինչպես առողջապահության նախարարությունն է իրականացնում իր բժշկական հետաքննությունը, նույն կերպ մենք փորձում ենք շփման շրջանակին մեկուսացնել, դրանից հետո նաեւ ստուգման ենթարկել, որպեսզի այս համավարակը իր տարածումը չգտնի ոստիկանության ստորաբաժանումներում»,- ասել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել