Կուռ դատական համակարգը էական բաղադրիչ է Հայաստանի ժողովրդավարության համար. Տուսկ |armenpress.am|
11:37 - 10 հուլիսի, 2019

Կուռ դատական համակարգը էական բաղադրիչ է Հայաստանի ժողովրդավարության համար. Տուսկ |armenpress.am|

armenpress.am: Եվրամիությունը ողջունում է անկախ, արդյունավետ և հաշվետու դատական համակարգ ստեղծելու հանձնառությունը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:

«Կուռ դատական համակարգը էական բաղադրիչ է Հայաստանի ժողովրդավարության, ինչպես նաև տնտեսական, սոցիալական զարգացման համար: Եվրամիությունը նաև այստեղ շարունակելու է փորձագիտական օժանդակությամբ օգտակար լինել»,- ասաց Դոնալդ Տուսկը:

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը նշեց, որ քննարկել են մասնագիտացված հակակոռուպցիոն հանձնաժողովի ստեղծումը: Նա նշեց, որ ճանաչելով կառավարության բարեփոխումների ուղղությամբ ջանքերը՝ ԵՄ-ը համարյա կրկնապատկել է իր օժանդակությունը Հայաստանին 2019 թվականի համար:

«Այս միջոցները կօգնեն գերակա ծրագրեր իրականացնել՝ ներառյալ ենթակառուցվածքային և բնապահպանական: ԵՄ-ը սատարելու է ջրային ռեսուրսների կառավարման հարցում: Պատրաստվում եմ այցելել Սևան, կլինեմ Սևանա վանքում, մի հուշարձան, որը ապացույց է Հայաստանի հազարամյա ազդեցությանը եվրոպական մշակույթի վրա»,-ասաց Դոնալդ Տուսկը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել