Կրթության ազգային ինստիտուտի աշխատակիցները սկսել են բողոքի ակցիաներ իրականացնել
05:48 - 02 հուլիսի, 2019

Կրթության ազգային ինստիտուտի աշխատակիցները սկսել են բողոքի ակցիաներ իրականացնել

factor.am: Կրթության ազգային ինստիտուտի աշխատակիցները հուլիսի մեկից բողոքի ակցիաներ են իրականացնում ԿԳՍՄՆ առաջ` պահանջելով վերանայել Կառավարության` ինստիտուտը լուծարելու վերաբերյալ որոշումը ու հարցերի այլընտրանքային լուծումը:

Հիշեցնենք, որ հունիսի 27-ին ՀՀ կառավարության նիստում չզեկուցվող հարցերի մեջ էր նաև ՀՀ ԿԳՍՄՆ Կրթության ազգային ինստիտուտի լուծարման նախագիծը, որն արժանացել է կառավարության հավանությանը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել