armenpress.am:   Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը շարունակում է հանդիպումները վարչական շրջաններում՝ կրթական և նախակրթական հաստատությունների ղեկավարների հետ:


Ինչպես  տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հերթական հանդիպմանը շեշտվել է, որ քաղաքի ենթակայության մանկապարտեզներում և հանրակրթական դպրոցներում պետք է խստիվ պահպանել ջերմային ռեժիմը: