ՀԱԷԿ-ը 2020-ի մայիսին 65 օրով պլանային կանգ կիրականացնի |armenpress.am|
14:31 - 10 դեկտեմբերի, 2019

ՀԱԷԿ-ը 2020-ի մայիսին 65 օրով պլանային կանգ կիրականացնի |armenpress.am|

armenpress.am:  Հայկական ատոմային էլեկտրակայանը 2020-ի մայիսի 15-ից 65 օրով կանգ կիրականացնի՝ պլանային աշխատանքների համար: Այս մասին հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը:


«Պլանային կանգն այս պահի ռեժիմներով նախատեսված է մայիսի 15-ից՝ 65 օրով։ Կլինի ամբողջական կանգառ»,-ասաց փոխնախարարը:

Նա նշեց, որ սպառման, արտահանման, ներմուծման ռեժիմներից կախված այդ ժամկետները կարող են փոխվել:

Կկատարվեն հովացման աշտարակի վերանորոգման և շատ այլ աշխատանքներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել