ՀԱՊԿ անդամ երկրները, այդ թվում նաև Հայաստանը, 2019 թվականի ընթացքում պատրաստվում են անցկացնել 40 տարբեր միջոցառում, որոնցից 6-ը կլինեն համատեղ զորավարժություններ․
«Փոխգործակցություն–2019»,
«Անքակտելի եղբայրություն–2019»,
«Որոնում–2019»,
«Մարտական եղբայրություն–2019»,
«Ամպրոպ–2019»,
«Էշելոն–2019»։

Այս մասին հայտնել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Միխայիլ Պոպովը։
Նա մանրամասներ է հայտնել նաև ամեն տարի անցկացվող «Միջազգային բանակային խաղերի մասին»․ ըստ այդմ՝ Հայաստանում նույնպես նախատեսված է անցկացնել մրցույթի որևէ հատված-դրվագ։

Պոպովը հայտնել է նաև, որ «Միջազգային բանակային խաղեր–2019»-ը այս տարի անցկացվելու է 10 երկրում՝ Հայաստանում, Ռուսաստանում, Բելառուսում, Չինաստանում, Ղազախստանում, Իրանում, Ադրբեջանում, Հնդկաստանում, Մոնղոլիայում և Ուզբեկստանում։ Անցած տարի մրցույթները եղել էին վերոնշյալ առաջին 7 երկրներում և մասնակցել էին 32 երկրների 189 թիմ ընդհանուր 4700 մասնակցով։  Այս տարի այն անցկացվելու է օգոստոսի 3–17–ը։ 

razm.info