ՀԾԿՀ-ն 10 մլն դրամով կտուգանի «Վեոլիա Ջուր» ընկերությանը |tert.am|
15:10 - 27 փետրվարի, 2020

ՀԾԿՀ-ն 10 մլն դրամով կտուգանի «Վեոլիա Ջուր» ընկերությանը |tert.am|

tert.am: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 10 մլն դրամով կտուգանի «Վեոլիա Ջուր» ընկերությանը: Որոշման նախագիծն ընդգրկված է ՀԾԿՀ-ի փետրվարի 27-ի արտահերթ նիստի օրակարգում:

Հարուցված վարչական վարույթի շրջանակում փաստվել է, որ ընկերությունը 2019 թվականի 3-րդ եռամսյակի ընթացքում առնվազն 19 դեպքերում խախտել է ՀԾԿՀ 2016 թվականի նոյեմբերի 30-ի որոշմամբ հաստատված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման կանոնների 16-րդ կետի պահանջը, համաձայն որի՝ դիմումն ստանալու օրվանից 20 աշխատանքային օրվա ընթացքում մատակարարը դիմող անձին է ներկայացնում տեխնիկական պայմաններ՝ դիմող անձի կողմից նոր համակարգի կառուցման դեպքում, կամ միակողմանի կնքված միացման պայմանագիր՝ Ընկերության կողմից նոր համակարգի կառուցման դեպքում:

Ավելին՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել