ՀՀ-ի և ՌԴ-ի փոխգործակցության ծանրակշիռ դրսևորումը Միացյալ զորքերի խմբավորումն է․ Կոպիրկին |24news.am|
13:27 - 27 փետրվարի, 2020

ՀՀ-ի և ՌԴ-ի փոխգործակցության ծանրակշիռ դրսևորումը Միացյալ զորքերի խմբավորումն է․ Կոպիրկին |24news.am|

24news.am: ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը «ՀԱՊԿ-ի դերը Կովկասի տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի կարևոր տարածաշրջանային բաղադրիչը Հայաստանի և Ռուսաստանի փոխգործակցությունն է անվտանգության ամրապնդման ոլորտում։

Ըստ Կոպիրկինի՝ երկու երկրների փոխգործակցության ծանրակշիռ դրսևորումը Միացյալ զորքերի խմբավորումն է, որը լուծում է կարևոր առաջադրանքներ Հայաստանի, Ռուսաստանի, ՀԱՊԿ անդամների անվտանգությունն ապահովելու համար:

Կոպիրկինը նաև ասել է, որ ՀԱՊԿ նախագահության ընթացքում Ռուսաստանը կամրապնդի անվտանգության սպառնալիքներին պատասխանելու իր կարողությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել